Թուրքիայի Քոջաելի նահանգի Դարըջայի շրջանի ռեստորաններից մեկում աշխատող օտարերկրացի 18 կանայք են ձերբակալվել, որոնցից 2-ը եղել են անչափահասներ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված կանայք առանց թույլտվության ռեստորանում հաճախորդներին զվարճացնող են աշխատել:

Ձերբակալվածների մեջ են նաեւ հայաստանցի կանայք: Նշվում է, որ  ձերբակալված կանայք տեղափոխվել են օտարերկրացիների համար նախատեսված վարչություն, որտեղից կարտաքսվեն Թուրքիայից: