Ղազախստանի Թուրքեստան շրջանում ՎԱԶ-2105-ի վարորդը բախվել է գլխավոր տոնածառին և փախել դեպքի վայրից: Ոստիկանությունը նրան հայտնաբերել է և մեղադրանք առաջադրել, հաղորդում է Tengrinews.kz-ն:
«Մոտավորապես 3:00-ին Սարյագաշի շրջանի ոստիկանության բաժինը հաղորդում է ստացել, որ անհայտ վարորդը հարվածել է կենտրոնական հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառին, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները փոքր օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկների միջոցով ուսումնասիրել են տարածքից ստացված կադրերը և նույնականացրել են հանցագործին:
Պարզվել է՝ երիտասարդը, փորձելով խուսափել ծառից, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել տոնածառին: Նա վերականգնել է վնասված ծառը և խոստացել է ապագայում նմանատիպ խախտումներ չանել, նշել են ոստիկանությունում:
Ոստիկանությունը հավելել է, որ վարորդի դեմ վարչական միջոցներ են ձեռնարկվել, իսկ նրա ավտոմեքենան առգրավվել է:




























