Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը։
«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում։
«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, որն, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին»,- նշել է Պուտինը։
Նա Ալիևին առողջություն, բարգավաճում և հաջողություններ է մաղթել և իր ողջույնները փոխանցել նրա ընտանիքին։





























