Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում գտնվող Լեգենդների փառքի արահետում պաշտոնապես բացվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023, 2024 թվականների դափնեկիրների անվանական աստղերը։ 

Այդ մրցանակակիրներն են «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022 թ), «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ) և «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Բագրատ Ենգիբարյանը, Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

IMG_4708.JPG (2.04 MB)

Ողջունելով ներկաներին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

IMG_4348.JPG (1.46 MB)

Բացման խոսքով ելույթ է ունեցել Հովիկ Մուսայելյանը, ով մասնավորապես, նշել է «Ինժեներական քաղաքի Փառքի արահետում անվանական աստղերի տեղադրումը մարդկության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին արժանացած դափնեկիրների նկատմամբ մեր երկրի և ժողովրդի կողմից տածած ակնածանքի և գնահատանքի ապացույցն է»։

IMG_4428.JPG (792 KB)

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է։ Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

IMG_4326.JPG (1.04 MB)

«Լեգենդների փառքի արահետում ՏՏ ոլորտի համաշխարհային մեծությունների անվանական աստղերի բացումը հարգանքի նշան է նրանց հանդեպ և ոգեշնչող օրինակ մեր երիտասարդության համար՝ թե ինչպես է պետք ապրել, աշխատել, ունենալ տեսլական ու համարձակություն՝ ոտք դնել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի քայլել: Նրանք առաջնորդության օրինակներ են, որոնք ուղենշում են, թե ինչպես է ստեղծվում բոլորովին նորը, որ փոխում է աշխարհի ու տեխնոլոգիաների մասին պատկերացումները։ Առաջին իսկ օրվանից Viva-ն հավատացել է այս գաղափարին և 16 տարի անընդմեջ ՏՏ ոլորտում Պետական մրցանակի գործընկերն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

IMG_4854.JPG (1.38 MB)

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Գլխավոր գործընկեր՝ Viva ընկերություն:

IMG_0480.JPG (104 KB)

IMG_0518.JPG (136 KB)

IMG_0519.JPG (129 KB)

IMG_0520.JPG (131 KB)