Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նավթատար լցանավ են առգրավել Պարսից ծոցի Հորմուզի նեղուցում, հաղորդում է Mehr-ը։
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերը ճշգրիտ գործողություն են իրականացրել՝ հաջողությամբ առգրավելով 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը։
Նավը, որի անձնակազմը բաղկացած էր 16 ոչ իրանցի նավաստիներից, փորձում էր դուրս գալ Իրանի տարածքային ջրերից, երբ այն առգրավվել է։
Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի առաջին ռազմածովային շրջանի հրամանատար, բրիգադի գեներալ Աբբաս Ղոլամշահին, տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կասկածելի գործունեություն են հայտնաբերել մեծ վառելիքի լցանավի վրա։ Հետախուզական գերատեսչության հետաքննությունը ցույց է տվել, որ լցանավը ավելի քան 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք է ստացել փոքր նավերից և մտադիր էր այն բեռնաթափել Պարսից ծոցից դուրս գտնվող ավելի մեծ նավեր։





























