Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված 137 կասկածյալի, որոնք Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում հարձակումներ են պլանավորել: Այս մասին խոշոր խուզարկությունից հետո հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։

«Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական վարչության կողմից մեր երկրում, հիմնականում ոչ մուսուլմանների դեմ, հարձակումներ պլանավորելու մասին տեղեկատվության հիման վրա անցկացված հետաքննության շրջանակներում, որը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների նախաշեմին, ձերբակալությունների, խուզարկությունների և առգրավումների միաժամանակյա գործողություններ են իրականացվել նահանգի 124 հասցեներում։ Արդյունքում առգրավվել են ատրճանակներ, զինամթերք և կազմակերպության բազմաթիվ փաստաթղթեր։ Ձերբակալվել է 137 կասկածյալ, իսկ մնացած կասկածյալներին ձերբակալելու գործողությունը շարունակվում է», - ասվում է Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Իշխանությունները նշում են, որ քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ 137 կասկածյալները «կապեր են պահպանում հակամարտության գոտիների հետ և նրանցից մի քանիսի նկատմամբ կան ձերբակալման օրդերներ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ ահաբեկչության մեղադրանքով»: