Իսլանդիայում գրանցվել է պատմության մեջ ամենատաք Սուրբ ծննդյան նախօրեն: Կղզու օդերևութաբանական ինստիտուտը գրանցել է առավելագույն՝ 19,7 աստիճան ջերմություն, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, իսլանդական RÚV հեռուստառադիոընկերությունը գրում է, որ Իսլանդիայի արևելյան ափին գտնվող Սեյդիսֆյորդյուր քաղաքում գրանցվել է 19,8 աստիճան։ Ըստ այս տվյալների՝ ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել։

Նման ցուցանիշները զգալիորեն գերազանցում են ձմռան կեսին Հյուսիսային բևեռային շրջանի մոտակայքում սպասվող եղանակային կանխատեսումները։ Սա գրեթե 10 աստիճանով բարձր է կղզու ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանից (9-15 աստիճան ըստ Ցելսիուսի)։

Ինչպես մեկնաբանել է ինստիտուտի օդերևութաբան Բիրգիր Էռն Հյոսկուլդսոնը, պայմանները շատ բարձր ջերմաստիճանների համար օպտիմալ են եղել, քանի որ Իսլանդիայի վրայով արևադարձային տաք օդային զանգված է անցել։ Միևնույն ժամանակ փչում է ուժեղ հարավարևմտյան քամի։ Սպասվում է, որ Սուրբ ծնունդն Իսլանդիայում նույնպես տաք կլինի, բայց ոչ այնքան շոգ, որքան դրա նախօրեն։

Իսլանդիայում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ին՝ կազմելով 19,7 աստիճան։