Պատրաստվում եմ մասնակցել Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ այս մասին լրացուցիչ հայտարարություն կանի այլ ձևաչափով։
Փաշինյանը հավելել է, որ ինքը ոչինչ չունի ավելացնելու՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ։ «Եթե կառավարությունն ասելիք ունենա, հայտարարություն կանի», - նեշլ է վարչապետը։
Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կառավարամետ Civic.am լրատվամիջոցին հայտնել էր, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։











