Հյուսիս-արեւմուտքից սառը մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ շաբաթ գիշեր հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Սակայն կեսօրից հետո եւ երեկոյին մոտ, ինչպես նաեւ կիրակի գիշեր եւ դեկտեմբերի 28-ի առավոտյան երկրի ողջ տարածքում արդեն սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, որը ցերեկը կշարունակվի Սեւանա լճի ավազանում, Արարատի եւ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում։ Առաջիկա հանգստյան օրերին օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ՝ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կիջնի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ գիշեր սպասվում է թույլ ձյուն, իսկ ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի կիրակի գիշեր եւ դեկտեմբերի 28-ի առավոտյան։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝– 0-2, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը -2-6, ցերեկը՝ -2+2,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4,
Տավուշում գիշերը՝ 0-3 ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի լեռներում գիշերը -2-6, ցերեկը՝ 0-2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9,
Արմավիրում գիշերը 0-3, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում գիշերը +1+4, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8։





























