Մոսկվայի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ուսուցչուհուն, որը գայթակղել է անչափահաս աշակերտուհիներին։ Այս մասին տեղեկացրել է Baza-ն։

Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ 45-ամյա կինը երկար տարիներ ոտնձգություն է կատարել սեփական աշակերտուհիների դեմ թատերական ստուդայում, որտեղ դասավանդում էր։ Ինչպես պատմել է ինքը՝ կինը, նա առաջին անգամ սկսել է ոտնձգություն կատարել 2017թ․, երբ նրա գործողություններից տուժել էր տասնամյա մի աղջիկ։

Գործով անցնող կինը հավաստիացրել է, որ իբր սեռական կապ չ եղել, բայց քննիչները կարողացել են հակառակն ապացուցել։ Հարցաքննության ժամանակ ուսուցչուհին խոստովանել է, որ ոտնձգություն է կատարել նաեւ այլ դպրոցականների հանդեպ, սակայն դատարանի նիստում նա երեխաներին մեղադրել է այն բանում, որ նրանք են եղել «հարաբերությունների» նախաձեռնողը։

Նշվել է, որ կինը միտումնավոր մեկուսացրել է անչափահասներին ծնողներից, որպեսզի նրանք ավելի հաճախ շփվեն իր հետ։ Տարիներ անց տուժածներից ոմանք գիտակցել են, որ տարիքից ելնելով մինչեւ վերջ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում։

Արդյունքում՝ մանկավարժին դատապարտել են 13 տարվա ազատազրկման։