Առնվազն հինգ մարդ զոհվել, 21 հոգի վիրավորվել է Սիրիայի համանուն նահանգի վարչական կենտրոն Հոմս քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունից։

Այս մասին SANA գործակալությանը տեղեկացրել է հանրապետության առողջապահության նախարարության շտապ օգնության ցուցաբերման վարչության տնօրեն Նաջիբ ան-Նաասանը։ «Զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորներինը՝ 21-ի»,- նշել է նա։ Ավելի վաղ տեղեկացվել էր երեք զոհի եւ հինգ վիրավորի մասին։

Իշխանությունների նախնական հետաքննության համաձայն՝ իմամ Ալիի շիական մզկիթում, որը գտնվում է Վադի-Զահաբ թաղամասում, ռումբ  է տեղակայվել, որը պայթել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկչությունը կատարել է մահապարտը, որը թափանցել էր մզկիթ։

Պայթյունից հետո Հոմս քաղաքում մտցվել են անվտանգույթան խստացված միջոցներ։ Առայժմ ոչ մի արմատական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։