Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փետրվարի 6-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մղարթ գյուղի 46-ամյա մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 3 տարի առաջ Մղարթ գյուղի տարածքից կտրել և գողացել է «ԱրմենՏել» ընկերությանը  պատկանող փայտե  հենասյուները:

Կատարվում է հետաքննություն: