Ադրբեջանը մտադիր է գումար պահանջել ԵՄ-ից, եթե ԵՄ-ն օգնի Հայաստանին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Երևանի՝ հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու խնդրանքին։

«Նախկինում Եվրոպական խաղաղության հիմնադրամի հետ կապված հարց էր առաջացել: Որոշում էր ընդունվել Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնել»,- հեռվից է սկսել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Բայրամովը նշել է, թե «կային մարդիկ, ովքեր ասում էին. եթե որոշ երկրներ նման օգնություն են տրամադրում Հայաստանին, ապա այն պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին: Այս սկզբունքային դիրքորոշումը ընդունած երկրներից մեկը Հունգարիան էր: Դրանից հետո Ադրբեջանին նույնպես հատկացվեց 10 միլիոն եվրո, բայց ոչ թե Եվրոպական խաղաղության հիմնադրամից, այլ՝ ուրիշ աղբյուրներից: Այս միջոցներն օգտագործվել են ականազերծման աշխատանքների համար: Մեր տեղեկություններով՝ ԵՄ-ն 20 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին, և կարևոր է, որ նմանատիպ գումար հատկացվի նաև Ադրբեջանին: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Մեր հունգարացի գործընկերները մեզ աջակցում են այս հարցում և կշարունակեն դա անել»: