Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի նամակը՝ AZAL ինքնաթիռի կործանման քրեական հետաքննության դադարեցման մասին, լուրջ զարմանք է առաջացրել Բաքվում։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը մանրամասն և սկզբունքային դիրքորոշում է ներկայացրել այդ նամակի վերաբերյալ։ Բաքուն ակնկալում է, որ գործընթացը կավարտվի ըստ Դուշանբեում Ռուսաստանի նախագահի հնչեցրած հայտարարությունների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։





























