Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի, «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խցանումներին։
«Չնայած մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, բայց մենք քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում ենք։ Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը։ Չեն բացառվում նոր փոփոխությունները»,– ասաց նախարարը։




























