Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հայտարարություն է տվել, որ ժամը 13.45-ի սահմաններում, օդանավակայանում կառուցվող տերմինալի շինհրապարակի մոտ, հայտնաբերել է 25-ամյա Արտյոմ Հ.-ին, ով ձեռքին եղած սպորտային պայուսակով փորձել է շինհրապարակից գողանալ եւ դուրս բերել ալյումինե մալուխներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտյոմ Հ.-ն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























