Երեկ հանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջև: Հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից:

Քննարկվել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում ջանքերի մեկտեղման հնարավորություններին վերաբերող հարցեր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական: