Տարեվերջյան պարգեւատրում ստացել եմ, բայց ճոխ է, թե չէ, չեմ կարող մեկնաբանել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը նշեց, որ պաևրգեւատրման չափը չի կարող ասել, տարբեր մարդկանց տարբեր է եղել, բայց ամեն տարի եղել է:

«Անձնակազմը լավ է աշխատել, այո: 95 տոկոսին մոտ կատարողական ունի նախարարությունը, կապիտալ ծախսերի մասով գերակատարում, սուբվենցիոն աշխատանքների մասով տարեկան պլանավորաից 200 տոկոս ավել կատարում»,- նշեց նա՝ հավելելով, որ 505 կմ ճանապարհ են կառուցել այս տարի:

Մանրամասները՝ տեսանյութում: