Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, փետրվարի 6-ին, Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել Թեղուտ գյուղի 19-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Ուլյանովի մարզի Տուլա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավտոմեքենա փախցնելու մեղադրանքով:




























