Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Աս-Սուդանին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հաստատել է, որ Իրաքը ԱՄՆ-ի հետ կնքել է ռազմավարական շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է համագործակցության լայն ոլորտներ՝ անվտանգության և ռազմական հարցերից դուրս։ Նա նաև հայտնել է Բաղդադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկկողմ հանդիպում կազմակերպելու ջանքերի մասին, հայտնում է Baghdad Today-ը։
Աս-Սուդանին նշել է հարցազրույցում, որ «Իրաքը ջանքեր է գործադրում Բաղդադում Իրանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հանդիպում կազմակերպելու համար՝ երկխոսությունը վերականգնելու նպատակով»։
Նա ընդգծել է, որ «Բաղդադը մասնակցել է լարվածությունը թուլացնելու մի շարք փորձերի, և կողմերից ոչ մեկը չի հրաժարվում երկխոսության վերականգնումից, չնայած յուրաքանչյուրի համար առկա որոշ սահմանափակումներին»։
Աս-Սուդանին հավելել է, որ «հարաբերությունները Իրանի հետ կառուցվում են պաշտոնական, քաղաքական և հասարակական մակարդակներում դրական տրամադրությամբ, և մենք ձգտում ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ վերականգնելու իրանա-ամերիկյան բանակցությունները»։
Իրաքի վարչապետը նշել է, որ «Իրաքի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և քաղաքական գործընթացին նպաստելը չի դիտվում որպես ներքին գործերին միջամտություն»։





























