Էրեբունի վարչական շրջանը մինչեւ հիմա հոսանքազրկված է։ Այս մասին NEWS.am–ին ահազանգեցին Էրեբունու բնակիչները։
Նշենք, որ համայնքը հոսանքազրկված է գիշերը 00.00–ից, այսինքն ավելի քան 12 ժամ այս ցուրտ եղանակին, երբ Երեւանում նաեւ առատ ձյուն է տեղացել, մարդիկ զրկված են հոսանքից, ինչը նշանակում է՝ նաեւ ջեռուցումից։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան. ՆԳՆ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։



























