ՌԴ-ում աշխատում են մոտ 70-80 հազար հնդիկ աշխատողներ, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան  Վինայ Կումարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այցելել էր Հնդկաստան։ Բանակցությունների արդյունքներով կողմերը ստորագրել են 29 համատեղ փաստաթուղթ, այդ թվում՝ աշխատուժի շարժունակության մասին հուշագիր։

«Հաշվի առնելով այն պահանջները, որոնք ներկայացնում է Ռուսաստանը, մենք ուրախ ենք, որ ստացել ենք իրավական փաստաթուղթ՝ հնդիկ անձնակազմի աշխատանքի հեշտացման, հնդիկ աշխատողներին ռուսաստանցի արդյունաբերողների և ընկերությունների կողմից աշխատանքի ընդունման համար։ Մեր գնահատականներով, մոտ 70-80 հազար հնդիկ քաղաքացի արդեն աշխատում է Ռուսաստանում։ Կան մի շարք ընկերություններ, որոնք կապեր են հաստատել հնդիկ գործընկերների հետ։

Այս տարվա հունիսին մենք կազմակերպեցինք կոնֆերանս՝ ռուսաստանյան ընկերությունների և Հնդկաստանի համապատասխան գործակալությունների, ինչպես նաև տարածաշրջանային կառավարությունների միջև կապերի հաստատման համար։ Նրանց արդյունավետ համագործակցության արդյունքը դարձավ տասնյակ հազարավոր հնդիկների աշխատանքի ընդունումը կարճ ժամանակում։ Նրանք աշխատում են շինարարության, ինժեներական գործի, տեքստիլի արտադրության ոլորտներում», – գործակալությանն է հայտնել դիվանագետը։
Աշխատուժի շարժունակության մասին հուշագիրը կօգնի կողմերին ուղղորդել որակավորված մասնագետների և միջին որակավորման աշխատողների՝ արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հետագա զարգացման համար, եզրափակել է դեսպանը։