Ամանորին պետք է զգույշ լինել հրավառությունների հարցում՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների և քաղաքականության ֆոնին, նախազգուշացրել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը Lenta.ru-ի հետ զրույցում։

«Հրավառությունների հարցում պետք է ավելի զգույշ լինել։ Որովհետև դրա քողի տակ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են փորձել ինչ-որ գործողություն իրականացնել։ Ամբողջ կյանքում Ամանորն առանց հրավառությունների ենք նշել, իսկ հիմա սովորական է դարձել։ Այդուհանդերձ, պետք է հասկանալ պահի լրջությունը»,- հավելել է Կոլեսնիկը։

Պատգամավորը պարզաբանել է, որ ռուսաստանյան զինված ուժերը հարձակվում են ճակատի ամբողջ երկայնքով, և արևմտյան երկրներում ու Ուկրաինայում կան հսկայական թվով մարդիկ, որոնք ցանկանում են ձախողել դա։ «Ուստի կարող են լինել անհաջող փորձեր»,- եզրափակել է նա։

Ըստ լրատվամիջոցի, ռուսաստանյան և ուկրաինական 19 տարածաշրջաններում բնակիչներին պաշտոնապես արգելել են օգտագործել հրավառություններ ամանորյա տոների օրերին։

Այդ նույն տարածաշրջաններում սահմանափակումներ են սահմանվել նաև հրատեխնիկայի վաճառքի նկատմամբ։