Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ն․-ի վարած «Toyota» մակնիշի և 34-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 4 տուժած. հղի կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ մյուս 3-ը երեխաներ են, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։





























