Ուկրաինական կարգավորման շուրջ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապերի ամերիկյան աշխատանքային խմբի մեջ կներառվեն հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Աշխատանքային խմբի մեջ կներառվեն Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները, գեներալ Դեն Քեյնը, Մարկո Ռուբիոն և մի քանի ուրիշներ, և, հավանաբար, Փիթ Հեգսեթը», - լրագրողներին ասել է Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։