Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes», «Nissan» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը, տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտում՝ սիզամարգի մեջ։





























