Թուրքիայի հյուսիսարևմտյան Յալովա նահանգում ոստիկանության և ԴԱԻՇ-ի զինյալների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երեք ոստիկան և վեց զինյալ սպանվել է, ևս ութ ոստիկան և մեկ անվտանգության աշխատակից վիրավորվել է, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Ներքին գործերի նախարար Ալի Յերլիքային։

Կրակոցները սկսվել են, երբ ոստիկանությունը գրոհել է այն տունը, որտեղ գտնվում էին ենթադրյալ ահաբեկիչները: Ոստիկանությանը օգնելու համար կանչվել են Բուրսա նահանգի հատուկ նշանակության ուժեր: Շենքում եղել են հինգ կին և վեց երեխա. ոչ ոք չի վիրավորվել, և բոլորը տարհանվել են: Գործողությունը սկսվել է մոտավորապես ժամը 2:00-ին և ավարտվել տեղական ժամանակով ժամը 9:40-ին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փոխհրաձգությանը մասնակցած բոլոր զինյալները Թուրքիայի քաղաքացիներ են եղել։

Ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան նշել է, որ սա Թուրքիայի 15 նահանգներում ԴԱԻՇ-ի ենթադրյալ ուժերի դեմ միաժամանակ անցկացվող ավելի քան 100 հակաահաբեկչական ռեյդերից մեկն է։