Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի վերջնական «անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը»։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Կիևի հանցավոր ռեժիմի վերջնական վերափոխումը, որը անցել է պետական ահաբեկչության քաղաքականության, Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի», - հայտարարել է նա։





























