Ռուսաստանից շատ վտանգավոր հայտարարություններ են հնչել, որոնք հստակորեն ուղղված են նախագահ Թրամփի թիմի հետ մեր համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսները հորինել են ակնհայտորեն կեղծ պատմություն ռուս բռնապետի որևէ նստավայրի վրա ենթադրյալ հարվածի մասին, որպեսզի նրանք պատրվակ ունենան շարունակելու հարվածել Ուկրաինային, մասնավորապես Կիևին, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Սա ռուսների տիպիկ խաբեբա մարտավարությունն է, ովքեր արդեն հարվածել են Կիևին, այդ թվում՝ Ուկրաինայի կառավարության շենքին։

Ուկրաինան չի ձեռնարկում քայլեր, որոնք կարող են թուլացնել դիվանագիտությունը։ Ռուսաստանը միշտ անում է դա։ Սա մեզ տարբերող բազմաթիվ բաներից մեկն է։

Կարևոր է, որ աշխարհը հիմա չլռի, և որ ռուսները չխափանեն խաղաղության ուղղությամբ շարժումը», - նշել է Զելենսկին։

Լավրով. Ուկրաինան հարձակվել է Պուտինի նստավայրի վրա