Թուրքիան Բաշար Ասադի վարչակարգի դեմ դուրս եկած երկրների հետ մտադիր է նախապատրաստել «նոր նախաձեռնություն» Սիրիայի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն չի մանրամասնել` ինչում է կայանալու թուրքական նախաձեռնությունը, բայց նշել է, որ աշխատանքն արդեն մեկնարկել է:

Այպիսի որոշում Անկարան ընդունել է այն բանից հետո, երբ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել բանաձեւի վրա, որով Սիրիայում ճգնաժամի խաղաղ հաղթահարման ճանապարհ էր առաջարկվում:

«Այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` դա ողջ քաղաքակիրթ աշխարհի ձախողումն է», -  հայտարարել է Էրդողանը, հայտնում է Lenta.ru-ն: