Իրանական ընդդիմադիր «Իրան Ինտերնեյշնլ» հեռուստաալիքի կայքէջի համաձայն՝ Թեհրանում բողոքի ցույցեր և գործադուլներ են ընթանում, որոնք սկսվել են դոլարի փոխարժեքի բարձրացման և տնտեսական իրավիճակի պատճառով։
Բողոքի ցույցերը տարածվել են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում և մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Քարաջում։
Բողոքի ակցիայի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել։





























