ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին ի պատասխան՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ հետագա ագրեսիայի դեպքում Իսլամական Հանրապետությունը կստիպի «թշնամուն զղջալ իր արածի համար»։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած բռնի ագրեսիայի նկատմամբ կոշտ կլինի և կստիպի թշնամուն զղջալ իր արածի համար», - գրել է նա X-ում։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։





























