1001sms հավելվածը ներկայացնում է հաղորդակցության նոր մոդել, որտեղ օգտատերը ոչ միայն շփվում է, այլ նաև դրա դիմաց ստանում է իրական արժեք։

1001sms-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել ինչպես մտերիմների, այնպես էլ անծանոթ օգտատերերի հետ։ Հավելվածի հիմնական առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ստացված հաղորդագրության դիմաց օգտատերը ստանում է 3 միավոր, որոնք հետագայում կարող է օգտագործել հավելվածի օնլայն խանութում՝ կենցաղային տեխնիկա և այլ ապրանքներ ձեռք բերելու համար։

Հավելվածում գործում է հստակ ժամանակային մեխանիզմ․ յուրաքանչյուր ամսվա 22-ին բոլոր օգտատերերի միավորները զրոյացվում են։ Սա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է հավաքել տվյալ նվերին համապատասխանող հաղորդագրությունների քանակը՝ այն ստանալու համար։

1001sms-ը Java Team ՍՊԸ-ի նոր նախագիծն է, որը իր ֆորմատով եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում։ Նախագծի գաղափարախոսության հիմքում ընկած է գովազդներից ստացված եկամտի մի մասի վերադարձը օգտատերերին՝ նվերների տեսքով։ Այս մոդելը միավորում է հաղորդակցությունը, գովազդը և օգտատիրոջ շահը մեկ հարթակում։

Նախագիծը ՏՏ ոլորտում հավակնում է դառնալ ամենամասսայական պրոդուկտներից մեկը։ Թիմը ամեն օր աշխատում է հավելվածի տեխնիկական կատարելագործման և ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից, հարմար և օգտատիրոջ համար արժեք ստեղծող հարթակ։

1001sms-ը ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է հայկական տեխնոլոգիական գաղափարը վերաճել լայն ընդգրկում ունեցող և մրցունակ թվային պրոդուկտի։