Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ փետրվարի 7-ին, երկու թոշակառուներ են ինքնասպանություն գործել. մեկը կախվել է, մյուսը նետվելու միջոցով: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Վ. Մամիկոնյանը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ 12.00-ի սահմաններում ինքնասպանություն է գործել  67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան իրենց շենքի տան շքամուտքում կախվելու միջոցով, իսկ ժամը 14.00-ի սահմաններում` 62-ամյա Շուշանիկ Ջագարյան: Վերջինս կյանքին վերջ տալու նպատակով նետվել է 6-րդ հարկից։

Ինքնասպանության գործերով Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։