Գեղարդի վանական համալիրի մերձակայքում զուգարանի կառուցումն անպատակահարմար է: Նման եզրակացություն է ներկայացրել կառավարության փետրվարի 9-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Խնդիրն այն է, որ կառավարության 2010 թ. սեպտեմբերի որոշումներից մեկում պետք է ապրանքների ձեռքբերման գործընթաց կազմակերպվեր` Տաթեւի եւ Գեղարդի վանական համալիրների մերձակայքում զուգարաններ կառուցելու նպատակով:
Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գեղարդի վանական համալիրի մերձակայքում զուգարանի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը ոչ նպատակահարմար է: Միաժամանակ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի կողմից առաջարկություն է եղել սանհանգույցը տեղադրել Երեւանի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջակայքում, քանի որ վերջինիս տարածքում նման կառույց չկա եւ անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքով ապահովել:




























