Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք գրոհել են Պուտինի նստավայրը, օդ են բարձրացել Սումիի և Չեռնիգովի մարզերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը:

Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ հեռահար գործողության ԱԹՍ-ների կիրառմամբ: ՌԴ օդատիեզերական ուժերը Կիևի հարձակման փաստը հայտնաբերել են դեկտեմբերի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:20-ի սահմաններում:

«Կիևի ահաբեկչական հարձակման հետմղման արդյունքում ՌԴ տարածքում տուժածներ և ավերածություններ չկան, նստավայրին վնաս չի հասցվել»,— ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Կիևի ահաբեկչական հարձակումը եղել է նպատակաուղղված, մանրակրկիտ պլանավորված և կրել է էշելոնացված բնույթ: Ուկրաինայի զինված ուժերը 91 անօդաչու են ուղարկել Պուտինի նստավայրի վրա հարձակվելու համար՝ Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի մարզերի տարածքներով: «ՌԴ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ուկրաինական բոլոր անօդաչուները, որոնք Կիևն ուղարկել էր ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակվելու համար»,- ասել է Ռոմանենկովը:

Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարվածը հետ մղելու համար Բրյանսկի, Սմոլենսկի և Նովգորոդի մարզերի տարածքներում կիրառվել են զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ: Ցուցադրվել է նաև ուկրաինական անօդաչուների թռիչքի քարտեզը