Կրասնոդարում կիսամերկ Ձմեռ պապերը նախատոնական զանգվածային վազք են կազմակերպել։ Այս մասին հայտնում է Readovka Telegram-ալիքը։
Միայն շորտեր և ամանորյա տոնական գլխարկներ հագած մի խումբ տղամարդիկ վազք են իրականացրել քաղաքի կենտրոնական փողոցներով ու այգիներով։ Չնայած մինուսային ջերմաստիճանին՝ նրանք նախատոնական առավոտյան վազք են կատարել մերկ վիճակում։
Կիսամերկ «Ձմեռ պապերն» իրենց շրջագայությունն ավարտել են ՔԿԱԳ-ի շենքի մոտ, որտեղ լուսանկարահանում են անցկացրել և շուրջպար բռնել ամանորյա տոնածառի շուրջ։




























