Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են խորհրդարան` պատասխանելու մի շարք լուրջ հարցերի: Փետրվարի 7-ին պատգամավորները պատմության ընթացքում քվեարկել են նախագահին օրենսդիր մարմին կանչելու օգտին: Ըստ իրանական օրենսդրության նախագահը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ խորհրդարան:
Նախագահն, ի թիվս այլ հարցերի, ստիպված է պատասխանել տնտեսական, արտաքին եւ ներքին քաղաքականությունում ձախողումների համար: Մասնավորապես Ահմադինեժադին հարցնելու են, թե ուր են կորել Թեհրանում մետրո կառուցելու եւ հասարակական տանսպորտը զարգացնելու գումարները:
Նախագահին խորհրդարանում հարցեր տալու փորձեր ձեռնարկվել են նաեւ նախկինում, սակայն դրանք ամեն անգամ ավարտվել են անհաջողությամբ:
Նախկինում մեջլիսը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք Ահմադինեժադի մտերիմներն են, մեղավոր էր ճանաչել մինչեւ 2,6 միլիարդ դոլարի հասնող բանկային խոշոր մեքենայությունների մեջ: Խորհրդարանը, նաեւ պահպանողական ուժերը, հոգեւոր իշխանությունները դժգոհություններ են հայտնել Ահմադինեժադի որոշումներից, իսկ այժմ սրվել է պայքարը Ահմադինեժադի եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջեւ:




























