Մենք վստահ ենք, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կօգնի կամուրջ հաղթահարել խզումը, անհավասարակշռությունն առևտրում և Հնդկաստանի արտահանման ծավալների աճը։ Դրա մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։

«Նյու Դելիում անցկացվելիք երկկողմ գագաթնաժողովից առաջ Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ խորհրդակցությունների առաջին փուլն արդեն տեղի է ունեցել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները կարագացվեն, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ օգտվել ազատ առևտրի ռեժիմից։ Դա նաև առևտրային անհավասարակշռության վերացման ևս մեկ քայլ կլինի»,- ընդգծել է դիվանագետը։

Ըստ նրա՝ երկու կողմերն էլ այդ նպատակին հասնելու համար քաղաքական կամք ունեն։ «Այնպես որ, արագ արդյունքի հույս ունենք»,- հավելել է նա։

Եվրասիական տնտեսական միության մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։