Պարսից ծոցի երկրները, որոնք ընդգրկված են Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կազմում, հետ են կանչում իրենց դեսպաններին Սիրիայից: Reuters-ի փոխանցմամբ, խորհրդի կազմում ընդգրկված են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Արաբական միացյալ էմիրությունները, Օմանն ու Սաուդյան Արաբիան:

Նշենք, որ ավելի վաղ դեսպանների հետկանչի մասին հայտարարել էին Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նաեւ ԱՄՆ-ը եւ Գերմանիան:

Նախորդ շաբաթ Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը որոշում էր կայացրել հետ կանչել իր դիտորդներին Սիրիայում Արաբական երկրների լիգայի դիտորդներին խմբից: