Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-նոյեմբերին աճել է 8,3%-ով՝ հունվար-հոկտեմբերի 8,1%-ից հետո։ Այս մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսության մեջ։

Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների (+10,9%) և շինարարության (+20,1%) ոլորտները։ Արագացումը պայմանավորված է եղել նաև արդյունաբերության ոլորտի բարձր աճով (նոյեմբերին՝ +31,7%)։

Հունվար-նոյեմբերին պահպանվել է արտահանման և ներկրման բացասական դինամիկան (համապատասխանաբար՝ -40,6% և -27,4%)՝ նախորդ տարվա բարձր ցուցանիշներից հետո։ «2025 թվականին կանխատեսում ենք տնտեսության 6% աճ»,- նշված է տեսության մեջ։