Բավական երկար դադարից հետո ռուսաստանցիներն առաջին անգամ առանձնահատուկ զգայունությամբ են ընկալում ժամանակակից հարմարավետ կյանքի սովորական պայմաններին առնչվող թեմաները։ Խոսքը թե՛ թվային (ինտերնետ կապի և մեսենջերների հասանելիություն ու անվտանգություն) և թե՛ առավել կենցաղային (որոշակի մթերքների, տրանսպորտի հասանելիություն և այլն) հարցերի մասին է:
Այս մասին նշված է «Национальный индекс тревожностей. КРОС»-ի հետազոտության մեջ:
«Դրան զուգահեռ քննարկվել են աշխարհաքաղաքական թեմաներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովն Ալյասկայում և Ադրբեջանի ու Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, թվացյալ երկրորդական թեմաների, օրինակ՝ հայտնիների միջև կոնֆլիկտների «կենսունակության» բարձր ինդեքսը կարող է վկայել այն մասին, որ հասարակությունը նոր ու վառ պատմություններ է փնտրում։ Դրանք թույլ են տալիս շեղվել և անորոշության պայմաններում նվազեցնել տագնապայնության ընդհանուր մակարդակը»,- նշվում է հետազոտության մեջ: