Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մեծ մասի մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան շարունակում է մնալ դրական։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայում Ռուսաստանի դեսպանությունը։
Շարունակում են պահպանվել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բարձր աճի տեմպերը՝ Ղրղզստանում (հունվար–սեպտեմբերին՝ 10%), Ղազախստանում (+6,3%), Հայաստանում (+6%)։ Մի փոքր դանդաղել է աճը Բելառուսում (+1,6%) և Ռուսաստանում (+1%)։
Նշվում է նաև հիմնական կապիտալի ներդրումների ավելացում՝ Հայաստանում (հունվար–սեպտեմբերին՝ 20,7%), Ղրղզստանում (+18,8%), Բելառուսում (+15,3%), Ղազախստանում (+13,5%) և Ռուսաստանում (+0,5%)։





























