Դեկտեմբերին Հնդկաստան ռուսաստանյան նավթի մատակարարումները կհասնեն վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշին, հայտնել է Bloomberg-ը: Ըստ Kpler վերլուծական ընկերության, այս ամիս մատակարարումների ծավալը կկազմի օրական մոտ 1,1 միլիոն բարել:

Kpler-ի տվյալներով, դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ռուսաստանյան նավթի մատակարարումների ծավալը դեպի Հնդկաստան նվազել է մինչև օրական 712 հազար բարել, այնուհետև՝ աճել: Նոյեմբերին ներկրման ծավալը գնահատվում էր օրական 1,8 միլիոն բարել: Ներկրման կրճատումը պայմանավորված է նրանով, որ Reliance Industries Ltd. ընկերությունը դադարեցրել է գնումները, գրում է Bloomberg-ը: Նախկինում այն ամենախոշոր գնորդն էր:

Միևնույն ժամանակ գործակալությունը նշել է, որ Reliance-ը նախատեսում է վերսկսել ռուսաստանյան նավթի գնումները 2026 թվականի սկզբին: Անցյալ շաբաթ գործակալությունը հայտնել էր Գուջարաթ նահանգում գտնվող իր գործարանի համար գնումները վերսկսելու նավթավերամշակողի ծրագրերի մասին:

2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հնդկաստանը դարձել է ռուսաստանյան նավթի խոշորագույն գնորդներից մեկը: Օգոստոսի 6-ին Վաշինգտոնը Դելիի նկատմամբ 25% լրացուցիչ տուրքեր է սահմանել՝ Ռուսաստանից նավթ գնելու պատճառով, հայտնում է Коммерсантъ-ը: ԱՄՆ-ի ճնշման ներքո Հնդկաստանը կրճատել է մատակարարումները, սակայն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել դրանցից, հայտնել են Կրեմլից: