Անժամկետ գործադուլ են հայտարարել Ղրղըզստանի խոշորագույն հանքավայրերից մեկի բանվորները: Նրանք ղեկավարությունից պահանջում են աշխատավարձի բարձրացում: Այդ մասին ասված է «Կուտմոր օփերեյթինգ կամպանիայի» մամուլի հաղորդագրության մեջ:
Ներկա պահին ոսկու ստացման աշխատանքները դադարեցվել են: Աշխատակիցները պահանջում են նաեւ փոխհատուցում վճարել նախկին բանվոր Ասանբեկ Օրոզալիեւի ընտանիքին, ով 2009-ի հունվարի 29-ին աշխատանքի ժամանակ վնասել է ոտքը: Երկու տարի անց նա մահացել է սրտի կաթվածից, հաղորդում է K-News-ը:
«Կումտորը» ներառված է ոսկու պաշարներով հարուստ խոշորագույն հանքավայրերի հնգյակում:




























