Ամանորի գիշերը Ուկրաինայի վրա արձակվել է ավելի քան 200 հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել են էներգետիկ ոլորտը: Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է УНИАН-ը:
Նախագահի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խփվել է. ռուսները թիրախավորել են Վոլինի, Ռովնոյի, Զապորոժյեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի և Չեռնիգովի մարզերը:
«Եթե հարվածները չեն դադարում նույնիսկ Նոր տարվա տոների ժամանակ, ապա ՀՕՊ մատակարարումները չեն կարող հետաձգվել: Մենք ակնկալում ենք, որ մեր պաշտպանության համար դեկտեմբերի վերջին Ամերիկայի հետ համաձայնեցված ամեն ինչ ժամանակին կհասնի»,- ասել է նա:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Խարկովի էկոպարկի հրետակոծության հետևանքով վիրավորվել է մի կին, վիրավորվել են առյուծներ, սպանվել են թռչուններ, իսկ վագրերը փախել են վանդակից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2026 թվականի նոր տարվա առաջին ժամին «Կիևի ռեժիմը ևս մի ահաբեկչական գործողություն է իրականացրել Ռուսաստանի մարզերի քաղաքացիական բնակչության դեմ»։
«Ավելի քան 70 քաղաքացիական անձանց համար Նոր տարվա գիշերը վերածվել է ողբերգության. նացիստներն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Խերսոնի մարզի սրճարանի և հյուրանոցի վրա։ Զոհվել է 24 մարդ, իսկ 50-ից ավելին վիրավորվել և հոսպիտալացվել է։ Վիրավորների թվում վեց անչափահաս կա, իսկ մեկ երեխա զոհվել է։ Կասկած չկա, որ հարձակումը նախապես ծրագրված էր. անօդաչու թռչող սարքերը միտումնավոր թիրախավորվել են Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ քաղաքացիական անձանց հավաքված վայրի վրա»,- նշել է նա։




























