Նյութեր, որոնք պարունակում են վերծանված երթուղային տվյալներ և ուկրաինական անօդաչու թռչող սարքի կառավարիչը, որը 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում խոցվել էր Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի կողմից՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ, փոխանցվել են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության կցորդի գրասենյակի ներկայացուցչին։
Դրա մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի գիշերը, որին մասնակցել է 91 թռչող սարք, որոնք բոլորը խոցվվել են։




























