1963-ին արտադրված Ferrari-250 GTO-ն Մեծ Բրիտանիայում վաճառվել է ռեկորդային բարձր գնով` 20,2 միլիոն ֆունտով (32 միլիոն դոլար):

Ավտոմեքենան հնարավորություն ունի բացել մինչեւ 280 կիլոմետր/ժամ արագություն: 1962-1964 թվերին արտադրվել է նման 39 ավտոմեքենա:

Նոր տիրոջ անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ ավտոմեքենան ուղեւորվում է Իսպանիա:

Եւս երկու նման ավտոմեքենա ունեն թագավորական 45-ամյա դիջեյ Քրիս Էվանսը, ով 2010-ին այն գնել է 19 միլիոն դոլարով, ինչպես նաեւ բրիտանացի երաժիշտ Նիք Մեյսոնը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: