Իսրայելի պաշտոնյաների և Դոնալդ Թրամփի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել հետնաբեմում։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք տարբերակում ենք բողոքող առևտրականներին և վանդալներին, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին ապակայունացնում է ողջ տարածաշրջանը և վնաս է հասցնում ամերիկյան շահերին։
Ամերիկյան ժողովուրդը պետք է իմանա, որ այս արկածախնդրությունը նախաձեռնել է Թրամփը, և նա պետք է իր զինվորների անվտանգությունը դնի առաջին տեղում», – նշել է Լարիջանին։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին իր հերթին գրել է․
«Իրանի ժողովուրդը քաջածանոթ է ամերիկացիների «փրկության» փորձին՝ սկսած Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Ցանկացած ինտերվենցիոնիստական ձեռք, որը կփորձի խաթարել Իրանի անվտանգությունը որևէ պատրվակով, կկտրվի դեռ տեղ հասնելուց առաջ։
Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե թեմա՝ արկածախնդրային թվիթների համար»։
Թրամփ․ ԱՄՆ-նը պատրաստ է օգնության հասնել Իրանի ցուցարարներին




























