Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առաջիկայում կհայտարարի նոր սահմանադրության հանրաքվեի մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսում կայացած բանակցություններից հետո:

«Նախագահ Ասադը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհանդիպի նոր սահմանադրության նախագիծը մշակած հանձնաժողովի հետ: Աշխատանքն ավարտվել է, եւ այժմ հայտարարվելու են հանրաքվեի օրերը»,- ասել է ռուսաստանցի նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ դեռ հունվարի 24-ին Սիրիայի արտգործնախարար Բալիդ Մուալլեմը հայտնել էր, թե առաջիկայում նոր սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի է ներկայացվելու, իսկ մայիսին կայանալու են համընդհանուր ընտրություններ համամասնական ընտրակարգով: